Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Դավիթ Հարությունյանին՝ հանդես գալ հանրային դիրքորոշմամբ

Կարևոր լուրեր Հասարակություն
arm144101018962

Կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանդես գալ հանրային դիրքորոշմամբ և ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը՝ մարդու իրավունքների պաշտպանության և այդ նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման տեսանկյունից։ Ինչպես նաև, հերքել այն բոլոր հանրային գիտակցոության մեջ վախ և անվստահություն առաջացնող թեզերը, որոնք աղերսներ չունեն այս նախագծի հետ։ Հարգանքով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք»  ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ  «Ագաթ» ՀԿ «Ընտանիք և համայնք» ՀԿ «Վորլդ Վիժն» Հայաստան ՀԿ «Թուֆենկյան» հիմնադրամ «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ  Կոչը բաց է ՔՀԿ-ների և անհատների միանալու համար հարող եք ուղարկել նամակ [email protected]  հասցեին՝  «ՄԻԱՆՈՒՄ ԵՄ»   վերտառությամբ։   Նախագիծը՝ այստեղ Դավիթ Հարությունյանը երեկ կառավարության նիստից հետո անդրադարձել է  նախագծին՝ այստեղ