Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը պարտության մեջ մեղադրեց իր սաներին (տեսանյութ)

Սպորտ
a1petrosyan-6.10.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Լեհաստանի ընտրանուց կրած գերխոշոր հաշվով պարտությունը բացատրում է միայն ֆուտբոլիստների թույլ տված սխալներով: «Ես կազմի ընտրության սխալ թույլ չեմ տվել, խաղադաշտ եմ դուրս բերել ներկայիս պահի համար ամենաուժեղ կազմը: Սակայն եթե ուշադիր վերլուծեք հանդիպումը, ապա կտեսնեք, որ մենք ոչ թե պարտվեցին իմ ընտրած տակտիկայի, այլ մեր ֆուտբոլիստների թույլ տված պարզունակ սխալների պատճառով: Ֆուտբոլիստները նույնպես պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, աշխատեն իրենց վրա, կատարելագործվեն», - խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մեր թիմի գլխավոր պատասխանատուն: Այն հարցին, արդյո՞ք կարելի է հավաքականի այս կազմով լուրջ խնդիրներ լուծել հաջորդ ընտրական ցիկլում, Արթուր Պետրոսյանը միանշանակ ասաց, որ անհնար է: «Առանց կազմի թարմացման եւ ուժեղացման հնարավոր չէ: Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես են գալիս մեր առաջնության 1-ին խմբի խաղացողներ: Միակ ելքը դրսից նոր ֆուտբոլիստներ հրավիրելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել Եվրոպայի լիգայում», - եզրակացրեց գլխավոր մարզիչը: