Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ, այնուհետ ԵՄ ներկայացուցիչների

Պաշտոնական
074A2049

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին: Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը: Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է ավագ սերնդի սխրանքը վառ պահելու, սերունդների միջև կապն ամրապնդելու և երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղափարի ներքո իրականացվող միջոցառումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության և համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: .........................  ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին   Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:   074A8623