Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում կմրցակցի միայն Բարգավաճ Հայաստանի և ՀՅԴ-ի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled1

ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ինչպես միշտ կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ հայտնեց լրագրողներին:  Կուսակցության այս նիստում անդրադարձ է կատարվել նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում կուսակցության թեկնածուների առաջադրմանը:  «Վաղը 18.00-ին ավարտվելու է թեկնածուների առաջադրման ժամկետը: ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ: Կլինեն համայնքներ, մի ութ համայնք, որտեղ մենք կունենանք ազատ, դաժե մեր հանրապետական կուսակցության թեկնածուների համար կլինի ազատ մրցակցություն: Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից թեկնածուներ են առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից և ՀՅԴ-ից, գոնե մինչ օրս»,- նշեց մամլո խոսնակը: Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է, թե ինչպես են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ դերակատարում ունենալ, կամ հավակնում են դերակատարում ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում, եթե չեն պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին: