Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացու ահազանգով հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Կարևոր լուրեր Հասարակություն
20170905_110559

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող  անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է: Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ միայն  նրբերշիկ, այլ նաև մի քանի տեսակի և ապրանքանիշի երշիկներ, կետչուպ, աջիկա, գարեջուր, հյութեր, պահածոյացված սունկ, պանրի տեսականի, մանանեխ և այլն: Հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են: Պարզվել է նաև, որ Ա/Ձ Կարինե Ենգոյանը գրանցված չէ ծառայության՝ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Հարուցվել է վարչական վարույթ: IMG_20171002_153009 Աղբյուրը՝ snund.am