Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասված ճանապարհային նշանների ու լուսացույցների հարցը՝ կառավարության օրակարգում

Հասարակություն
gov3

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման համար պետք է նոր մեխանիզմ մշակվի։ Այս մասին այսօր կառավարության նիստին հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Բանն այն է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը, ճանապարհային նշաններն ու լուսացույցները։ Ու չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: «Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ», - ասաց վարչապետը ու հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնելու ուղղությամբ: Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարեց սահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնասները ներառելու համար: