Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին մահացել է. կա մեկ կասկածյալ (տեսանյութ)

Պաշտոնական
krakoc

Հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն