Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օֆշորի գործով տուժել է նաև մի գերմանացի ընտանիք (տեսանյութ)

Քաղաքականություն
ofshor

Օֆշորային սկանդալով հայտնի եւ 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի գործողություններից տուժել է  նաեւ գերմանացի Կուլինո ընտանիքը:  Անյա Կուլինոյի խոսքերով՝ Աշոտ Սուքիասյանը  այս գործով էլ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, թեեւ  հարցը դիտարկվում է քաղաքացիաիրավական հարաբերություններում: Անյա Կուլինոն «Ա1+»-ին պատմեց, որ Աշոտ Սուքիասյանին 100,000 դոլար են տվել որպես փոխառություն՝ ադամանդագործության բիզնես սկսելու համար, սակայն հետագայում հասկացել են, որ  խաբվել են եւ գումարը չեն կարողացել  hետ ստանալ:     «Հա այսօր,  վաղը, բայց դու մի ասա նա Փայլակ Հայրապետյանի հետ ինքը խնդիրներ է ունեցել, բայց ես ոչնչից տեղյակ չէի»,- «Ա1+»-ին ասաց Անյա Կուլինոն: Նա հիշում է, որ Աշոտ Սուքիասյանը խոստացել էր իրենց բաժնետեր դարձնել, երբ Սիերա Լիոնեում կազմավորվեր իր բիզնեսը:  Տրված 100.000 դոլարը Անյա Կուլինոյի ամուսնու հայրական տան վաճառքից ստացված գումարն է եղել: Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։Այս գորոծվ շոշափվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն Աշոտ Սուքիասյանը հերքել էր նրանց մասնակցությունն այս գործին և նշել, որ ստորագրություններն ինքն է կեղծել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն ըստ այս գործի՝ իր ողջ ունեցվածքը տրամադրել էր Աշոտ Սուքիասյանին՝ ադամանդագործության բիզնես սկսելու համար։ Սակայն հետագայում պարզել էր, որ խաբվել է, և որևէ բիզնես չի սկսվելու։