Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Պաշտոնական
9000_hq

Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։ Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։