Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ՀՀ անվտանգության կարեւոր կոմպոնենտը»

Քաղաքականություն
nikol-6

ԱԺ-ում հայկական եւ ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի քննարկմանը, ըստ որի` ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանային ագրեսիայի, սպառնալիքի անմիջական վտանգի ժամանակ կլինի փոխօգնություն, Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նման համաձայնագիր կարող է լինել նաեւ Ադրբեջանի հետ եւ, ասենք, ինչ-որ մի պահի ռազմաճակատի երկու տարբեր կողմերում էլ ռուսական զորքեր լինեն։ Կորյուն Նահապետյանը չբացառեց. «Հնարավոր է, սակայն հիմա մենք խոսում ենք ՀՀ հետ համագործակցության մասին»։ https://www.youtube.com/watch?v=M4zZo2kt0GQ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին մտահոգում էր պայմանագրում առկա ներքին ռազմական սպառնալիք եզրույթը. «Ասենք, մարտի մեկը կարո՞ղ էր համարվել ներքին ռազմական սպառնալիք, եւ երկու երկրների նախագահները կարո՞ղ են որոշումներ կայացնել` ուժ կիրառելու մասին»։ Կորյուն Նահապետյանի պատասխանները հստակ չէին. «Դա բխում է տվյալ երկրի սահմանադրական ներքին իրավակարգավորումներից»: https://youtu.be/2Td_NgpHbl8   Գեւորգ Գորգիսյանի գնահատմամբ` այս եզրույթը պետք է հստակեցնել, որպեսզի ավելի անվտանգ լինի։ «Յուրաքանչյուր զորամիավորում գործում է այն մանդատի շրջանակներում, որ արձանագրված է պայմանագրում։ Ավելին՝ ռազմական միավորումից պետք չէ պահանջել»,- նշեց Կորյուն Նահապետյանը։  Քիչ անց իր ելույթի ժամանակ Գեւորգ Գորգիսյանը կրկին անդրադարձավ ներքին ռազմական սպառնալիք եզրույթին. «Այստեղ ես տեսնում եմ ծուղակ, քանի որ պատից կախված հրացանը անհայտ է, թե երբ կկրակի։ Սպառիչ պատասխան չլսեցի իմ այս հարցադրումներին։ Նաեւ ինձ զարմացնում է պատգամավորների բացարձակ անտարբերությունը. այս լրջագույն հարցի ժամանակ ոչ մեկիդ մոտ հարց չառաջացա՞վ, թե՞ եկել եք միայն փիառի կամ կոճակ սեղմելու համար»։  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով-ը հանդես եկավ արտահերթ ելույթով. «Այստեղ հարց հնչեց` հնարավո՞ր է ՌԴ-ն նման համաձայնագիր կնքի նաեւ Ադրբեջանի հետ։ Ոչ, անհնարին է։ Պարոն Նահապետյանը` որպես հարակից զեկուցող, չէր կարող նման հայտարարություն անել, իսկ ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել։ ՌԴ եւ Ադրբեջանի հետ ռազմական նման պայմանագրի ստորագրման համար իրավապայմանագրային բազա պետք է լինի, որը չկա` նրանք տարբեր ռազմական համակարգերում են։ Ադրբեջանի միակ դաշնակիցը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի մեջ է։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր անվտանգության գլխավոր սպառնալիքներն են։ Սա մենք միշտ պետք է հիշենք։ ՀՀ-ն միայնակ չի կարող իր անվտանգությունը իրականացնել. մենք պետք է լինենք այս կամ այն ռազմական միավորման մեջ»։  https://youtu.be/R0uoQPFwjj4   Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է կեսկատակ-կեսլուրջ, ավելի շատ՝ լուրջ խոսել. «Ռեժիմը խուճապի մեջ է։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պարտվել է։ Անվտանգության փիլիսոփայությունը տանուլ ենք տվել, ամեն անգամ ՌԴ Ադրբեջանին զենք է վաճառում ու ասում ենք` ինչ անենք։ Շատ ուրախացաք, չէ, իսկանդերի վրա, սակայն ասեմ` ՌԴ-ն S400 ՀՕՊ համակարգեր է արդեն վաճառում Թուրքիային, որի դիմաց իսկանդերը ուղղակի խաղալիք է։ Սեւրի պայմանագիր, 1915թ. տեսած ժողովուրդը բա էսպես հույս կդնի նման պայմանագրերի վրա՞։ Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ՀՀ անվտանգության կարեւոր կոմպոնենտը` ե՞րբ եք լսել մեր որեւէ պաշտոնյա վերջին շրջանում ասի, թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը մերն է։ Սերժ Սարգսյանը այն փոխարինել է ամենաուժեղ թղթապանակով զինուժը»: