Չեխ գործարարները Հայաստանին շատ տարբեր բաներ ունեն առաջարկելու. Շտեխ (տեսանյութ)
Պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը ՀՀ ԱԺ-ում հանդես եկավ ելույթով։ Ամբիոնից նա հայտարարեց, որ իր համար պատիվ է ելույթ ունենալ այսպիսի գեղեցիկ երկրում. «Սա իմ առաջին ելույթն է այս պաշտոնում իմ նշանակվելուց հետո։ Մենք շատ ընդհանրություններ ունենք` մեր երկու երկրներն էլ ունեն քրիստոնեական արմատներ, Խորհրդային միության կազմում միացյալ անցյալ։ Շատ գնահատում եմ երկու երկրների ԱԺ համագործակցությունը։ Երկու երկրների տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները փորձում ենք զարգացնել, ակտիվացնել գործարարների փոխադարձ այցերը։ Ինձ հետ եկել է գործարարների պատվիրակություն, որը կփորձի ՀՀ հետ կապեր հաստատել։ Չեխ գործարարները ՀՀ-ի համար ունեն շատ տարբեր բաներ առաջարկելու։ Նաեւ պառլամենտական համագործակցության շնորհիվ է այսպիսի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Ի դեպ, Արեւելյան գործընկերությունը սկսել է զարգանալ այն ժամանակ, երբ Եվրամիությունը գլխավորում էր Չեխիան։ Հույս ունեմ որ նոյեմբերին ՀՀ-ն կստորագրի ԵՄ հետ համագործակցության նոր պայմանագիրը»: Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ամեն ինչ կանեն` երկու երկրների համագործակցության զարգացման համար։