ՌԴ-ն հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը. ermenihaber
Ռուսաստանի դաշնությունը (ՌԴ) հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր ստանալ S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը` հղում անելով ռուսական «Gazeta» լրատվակայքին: Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը արդեն ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: «Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը: Թեմայի շուրջ խոսել է նաև Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերով զբաղվող ակադեմիայի նախագահ Վիկտոր Յեսինը: Ավելին՝ այստեղ