«Շիրակը» վերջին րոպեին ոչ-ոքի կորզեց «Գանձասար-Կապանից»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացավ 8-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Մրցաշարի պոտենցիալ առաջատար Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ հանդիպեց «Գանաձասար-Կապանի» հետ: Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, բայց ահա երկրորդ կեսի արդեն առաջին րոպեին կապանցի ֆուտբոլիստները գրավեցին շիրակցիների դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ կոլումբիացի Անգուլոն: «Շիրակը» հանդիպման վերջին րոպեին, այնուամենայնիվ, կարողացավ հավասարեցնել հաշիվը եւ փրկել խաղը: Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին տանտերերը 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որը վստահորեն իրացրեց Փոլ Մուսա Բակայոկոն՝ 1:1: Այդպիսով, «Շիրակը» կարեւոր միավորներ կորցրեց եւ չկարողացավ շրջանցել 1-ին տեղ բարձրացած «Ալաշկերտին»: Այժմ ալաշկերտցիներն ունեն 17, իսկ շիրակցիները՝ 16 միավոր: «Գանձասար-Կապանը» արդեն երրորդ ոչ-ոքի խաղաց առաջնությունում: Թիմը վաստակեց 9 միավոր եւ մնաց 4-րդ հորիզոնականում: