A
A
Աիդա Մանուկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Կոսովոյի մարյաքաղաք Պրիշտինայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր պայքարի բռնվեցին 75 կգ քաշ ունեցող մինչեւ 17 տարեկան աղջիկներ: Հայաստանը ներկայացնող Աիդա Մանուկյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Սակայն մեր մարզուհին փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 82 կգ ծանրաձողը: Ավաղ, հրում վարժությունում նա ցույց տվեց 7-րդ արդյունքը՝ 93 կգ: