Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-գերմանական շախմատային հակամարտություններ Մեն կղզում

Սպորտ
a1chess-men

Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում մնացել է անցկացնել երկու տուր: Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակել է 6 միավոր: Նրանից կես բալով ետ են մնում 5 շախմատիստ՝ ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսրայելցի Էմիլ Սուտովսկին եւ հնդիկ Սանտոշ Վիդիտը: Սույն հնգյակին կարող էր միանալ նաեւ մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, սակայն նա այս տուրում ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 5 միավոր: Նունպիսի արդյունք ունի նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը, որը հաղթանակ տարավ իր վերջին պարտիայում: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Գաբրիել Սարգսյանն իր 7-րդ պարտիայում միավորը կիսեց հնդիկ միջազգային վարպետ Հարշա Բհարաթակոտիի հետ: Նա այժմ 4,5 միավորով զբաղեցնում է համեստ 30-րդ տեղը: Այսօր տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Ֆալկո Բինֆրիխի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով կհանդիպի այդ երկրի մեկ այլ շախմատիստ՝ գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի հետ: Տուրի կենտրոնական մրցավեճում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը սեւերով կխաղա իր գլխավոր մրցակցի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ: