Արթուր Պետրոսյանը հրապարակել է վերջնական հայտացուցակը
Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լեհաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա արդեն Ղազախստան - Հայաստան ընտրական մրցախաղը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին: Դարպասապահներ Գրիգոր Մելիքսեթյան՝ «Գանձասար-Կապան» Արսեն Բեգլարյան՝ «Ալաշկերտ» Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ» Պաշտպաններ Տարոն Ոսկանյան՝ «Նեա Սալամիս» (Կիպրոս) Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ» (Ռուսաստան) Գաել Անդոնյան՝ «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Կամո Հովհաննիսյան՝ «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) Գագիկ Դաղբաշյան՝ «Ալաշկերտ» Արտյոմ Միքայելյան՝ «Շիրակ» Ռոբերտ Դարբինյան՝ «Շիրակ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Դավիթ Մանոյան՝ «Նեա Սալամիս» (Կիպրոս) Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա) Մարկոս Պիզզելլի՝ «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա) Գեղամ Կադիմյան՝ «Վորսկլա» (Ուկրաինա) Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան) Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ» Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ» Արտյոմ Սիմոնյան՝ «Ալաշկերտ» Հարձակվողներ Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Ռուսլան Կորյան՝ «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Սարգիս Ադամյան՝ «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև ռուսական «Ֆակելի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը, սակայն հաշվի առնելով, որ նրա Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավական հարցերը դեռեւս չեն հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից, հավաքականի մարզչական շտաբը հարմար գտավ նրան չհրավիրել այս անգամ: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել Վարազդատ Հարոյանը ու Գաել Անդոնյանը: Լեւոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը եւ Արթուր Սարկիսովը չեն մասնակցի առաջիկա հավաքին վնասվածքի պատճառով: