Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԿՄԱ-ն 1 մլն եվրո է վաստակել տանուլ տված խաղից

Սպորտ
sport-cska

  Մոսկվայի ԲԿՄԱ-ն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում չնայած խոշոր հաշվով պարտություն է կրել «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն բավականին մեծ գումար է վաստակել: Այդ մասին հայտնել է ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաեւը: «Այս խաղն ունի նաեւ իր դրական կողմը: Երկրպագուները մեծ աջակցություն ցույց տվեցին թիմին, ընդ որում նրանք չօգտագործեցին ոչ հրավառվող նյութեր, ոչ էլ արգելված պաստառներ: Բացի այդ, մենք միայն տոմսերի վաճառքից վաստակեցինք մոտ 1 մլն եվրո», - ասել է ակումբի ղեկավարներից մեկը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ  անգլիական թիմի 4-րդ գոլը հեղինակել էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: