Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին ու Գևորգ Սաֆարյանին հեռացրին նիստերի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan-safaryan

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր  հերթական անգամ բերվեց դատարանի նիստերի դահլիճ, սակայն անմիջապես հեռացվեց, քանի որ ցանկանում էր հայտարարությունը նստած անել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝  4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։ Նույն ճակատագրին արժանացավ նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը։ Նա եւս բերվեց նիստերի դահլիճ, սակայն դատավորից փորձեց պարզել, թե ուր է իր պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը։ Դատավորը նրան հորդորեց նստած տեղից հայտարարություններ չանել, սակայն Գևորգ Սաֆարյանը մի քանի անգամ կրկնեց, թե ուր է իր պաշտպանը, ինչից հետո դատավորը ուղեկցողներին հրահանգեց 4 ժամով հեռացնել Գևորգ Սաֆարյանին նիստերի դահլիճից։ Այս պահին դատարանում շարունակվում է վկաների հարցաքննությունը։