Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարբախում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

Կարևոր լուրեր Հասարակություն
e2c4aaa45aeaa9662e8f69bbb05afdfd

 

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: ԱԻՆ