ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հիմնադրման 20-ամյակի առթիվ Ընկերությունը կազմակերպում է Մամլո ասուլիս, որը տեղի կունենա Գոլդեն Թուլիփ հյուրանոցում:
Ասուլիսին կմասնակցեն՝
Կարեն Ասոյան – «Ինգոսստրախ» ԱԲԲԸ Հասարակայնության հետ կապերի տնօրեն
Միխայիլ Վոլկով - «Ինգոսստրախ» ԱԲԲԸ Գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ
Արևշատ Մելիքսեթյան – «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ Գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
Տատյանա Կայգորոդովա - «Ինգոսստրախ» ԱԲԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ
Ռուստամ Տուրաև - «ԻՆԳՈ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ» ԱԲԸ Գլխավոր տնօրեն
Դինարա Տեզեկբաևա – «Կիրգիզինստրախ» ԱՓԲԸ Տնօրինության նախագահ
Ալեքսանդր Խոմյակով – «Ինգոսստրախ» ԱՓԲԸ (Բելառուս), Գլխավոր տնօրեն
20 տարի առաջ՝ 1997թ.-ին, Երևանում հիմնադրվեց «Էֆես» բաժնետիրական ընկերությունը, որը նույն տարվա սեպտեմբերին ստացավ ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Այս ամսաթիվը դարձավ Հայաստանում ամենահաճախորդամետ ընկերություններից մեկի ծննդյան օրը։
2003թ. նոյեմբերին «Ինգոսստրախ» ԱԲԲԸ ձեռք բերեց Ընկերության բաժնետոմսերի 75%-ը: Ընկերությունը վերանվանվեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, իսկ արդեն 2006թ.-ին դարձավ «ԻՆԳՈ» միջազգային ապահովագրական խմբի լիիրավ անդամ։
Շարունակական զարգացման և կատարելագործման ուղուն համահունչ՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն 2016թ մեկնարկեց թվայնացման ռազմավարությունը՝ էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառություն, տեղեկատվական անվտանգության ISO ստանդարտների կիրառում, պայմանագրերի առցանց կնքում ու վճարային համակարգեր, պատահարների հեռահար կառավարում:
2016թ. դեկտեմբերին Ընկերությունը ճանաչվեց լավագույն դուստր ընկերությունը «ԻՆԳՈ» խմբի ընկերությունների ցանկում։
Ընկերության զարգացման դինամիկան ապացուցում է, որ մենք ունենք ճիշտ գործարար ռազմավարություն՝ ուղղված հաճախորդների լիակատար բավարարվածությանը, որակի բարձրացմանը և մատուցվող ապահովագրական ծառայությունների ընդլայնմանը, ապահովագրության միջազգային չափանիշների ներդրմանը, սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական դիրքորոշմանը։