Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

Հասարակություն
gyux

2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը: Միջոցառումը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում: Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն