Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են

Տնտեսություն
31_big

Ջրամբարները սնող ջրային հոսքերը կմաքրվեն. այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր: «Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով հանձնարարում եմ բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր»: