Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում խնդիրներ կան

Տնտեսություն
b7c7d77c7ca76b7a50cc67dbddbe113f

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում կան որոշ խնդիրներ։ Նշվածը, ըստ վարչապետի, պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական խնդրով։ Հաշվի առնելով սա՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ տեղեկատվության ստացումն ապահովելու, ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաև` պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների և նպաստների, այդ թվում` երեխաների ծննդյան և խնամքի նպաստների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրառումը: Ի դեպ, այս տարվա սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը առցանց ստանալու համակարգը` ներկայացված դիմումի հիման վրա, և այդ համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15 հազար մարդ: