Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյան–Դին Լիրեն ուղիղ. եզրափակիչ թայ-բրեյք (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-taj-brek-27.09

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենա եզրափակիչ փուլի թայ-բրեյքը (կարճեցված ժամանակով պարտիաներ): Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը չինացի գրոսմայստեր Դին Լիրենի հետ կվիճարկի աշխարհի գավաթը: Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի երկու պարտիա: Հավասարության դեպքում նրանք արդեն ուժերը կփորձեն կայծակնային շախմատում, նախ 10 րոպեանոց, ապա՝ 5 րոպեանոց պարտիաներում: Եթե դրանցից հետո պարզ չդառնա հաղթողը, ապա գավաթակիրը կորոշվի  «արմագեդոնում»՝ մահվան պարտիայում,  որտեղ սպիտակները պետք է անպայման հաղթանակ տանեն, իսկ սեւերին առավելություն է տալիս նաեւ ոչ-ոքի արդյունքը: Լեւոն Արոնյան – Դին Լիրեն մրցամարտի թայ-բրեյքին շախմատասերներն ուղիղ եթերով կարող են հետեւել «Ա1+»-ի կայքէջում: Առաջին պարտիան կմեկնարկի ժամը 15:00-ին: