Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը Սասնա ծռերի դատավորի պատկերով շապիկ է խնդրել պաշտպանից (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-datavor

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդպես էլ չտեսավ Սասնա ծռերի պաշտպանների շապիկները, քանի որ մինչ պաշտպանների մտնելը, հետաձգել էր դատական նիստը։ Փաստաբանները կարծիք հայտնեցին, որ դատավորին նախապես տեղյակ էր պահվել ակցիայի մասին, ուստի նա որոշել էր այդկերպ խուսափել տհաճ իրավիճակից։ Ի դեպ, այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտպան Լուսինե Սահակյանից եւս խնդրել է այդ շապիկներից և խոստացել, որ անպայման կհագնի, Լուսինե Սահակյանն էլ իր շապիկը նվիրել է նրան։ sasna Հիշեցնենք, այսօր Սասնա ծռերի 14 անդամների գործով պաշտպանները փոքրիկ ակցիա սկսեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաև գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։