Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի դատին են եկել հատուկ շապիկներով (տեսանյութ)

Հասարակություն
sasna-crer

Քիչ առաջ Սասնա ծռերի 14 անդամների գործով պաշտպանները փոքրիկ ակցիա սկսեցին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաև գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։ Մինչ այդ, պաշտպաններին թույլ չէին տալիս մտնել նիստերի դահլիճ՝ առաջարկելով բացել պայուսակները, ինչպես նաև գրպաններից հանել ազդանշան տվող առարկաները։ Նույնսիկ մի քանի փաստաբանների նկատմամբ արձանագրություն կազմվեց։ Այս պահին Սասնա ծռերի անդամները բերվել են նիստերի դահլիճ, սակայն նիստը դեռ չի մեկնարկել։