Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport-shtanga-26.09.

Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր մրցասպարեզ մտան ավագ տարիքային խմբի՝ մինչեւ 17 տարեկանների, 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող երկու ծանրորդներն էլ դարձան մրցանակակիր: Արմեն Գրիգորյանը երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մյուս մարզիկը՝ Ռաֆիկ Հարությունյանը, չնայած մեկ կիլոգրամով զիջեց իր թիմակցին, սակայն արժանացավ բրոնզե մեդալի: Բանն այն է, որ ռումինացի Պաուլ Դումիտրեսկուն հրում վարժությունում անսպասելի բարձրացրեց 169 կգ ծանրաձողը եւ երկամարտում հավասարվեց Արմեն Գրիգորյանին, սակայն անձնական քաշով զբաղեցրեց 2-րդ տեղը: