Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան մասնատման վտանգի եզրին է. թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hakob-chakryan

Իրաքյան Քուրդիստանի անկախացումից հետո Թուրքիայի տարածքում ապրող քրդերը կակտիվանան եւ  կցանկանան անկախություն ստանալ: Թուրքիան կկանգնի մասնատման վտանգի եզրին. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքով՝ դա Հայաստանին ոչ մի օգուտ չի բերի, Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը հայկական տեղանունները գրեթե ամբողջությամբ փոխել են: Անկարա-Բաղդատ-Թեհրան հանդիպման մասին է այժմ խոսվում, բայց թուրքագետի կարծիքով՝ այդ հանդիպումը ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ Թուրքիան Իրանի եւ Իրաքի հետ խնդիրներ ունի: «Եթե ձեւավորվի Քրդական  պետությունը, ապա Իրանը կզրկվի Իրաքի եզդիաբնակ եւ շիաբնակ հատվածների միջոցով Սիրիա ներթափանցելու, այնտեղից էլ Լիբանան անցնելու հնարավորությունից, այսինքն՝ Քրդական պետությունը պատնեշ կդառնա  Սիրիայի ու Իրանի միջեւ: Սրա հետեւանքով Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում ապրող քրդերը միգուցե ակտիվանան»: Ավելին՝ տեսանյութոը