Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան է գալիս երգչուհին,որը երգել է Օբամայի երդմնակալությանը

Մշակույթ
RF01-027-Decca-TimothyWhite

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ  ամերիկացի, մեր մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո ՝ Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա  Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի 85 ամյակը: Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներինիր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ և նմանը չունեցող բեմական կեցվածքով։ Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, նա ցնցող ելույթներով հանդես էեկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր։ 2013թ-ին Ռենե Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին և հանդես եկել ՄիացյալՆահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի հարյուր քսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաև դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է«Սուպեր գավաթի»  ընթացքում։