Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիրենի հետ (տեսանյութ)

Սպորտ
levon-Aronyan

Վաղը տեղի կունենա երրորդ մրցախաղը: Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ եզրափակչի երկրորդ պարտիան: Լևոն Արոնյանն այս անգամ սեւ խաղաքարերով մրցեց չինացի Դին Լիրենի հետ: Ինչպես առաջին պարտիայում, այն նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Ամբողջ խաղի ընթացքում Լեւոնն ուներ մեծ առավելություն, սակայն վերջում դիրքերը հավասարվեցին: Եզրափակիչ 3-րդ պարտիան տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 25-ին: Լեւոն Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով: