«Երևան Օփեն». Առաջին տեղի համար պայքարը կրկին սրվեց
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային մրցաշարում կրկին սրվել է առաջին տեղի համար պայքարը: Կայացած 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 5 շախմատիստ: Նրանք են Արման Միքայելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Արման Փաշիկյանը եւ չեխ Ալեքսեյ Կիսլինսկին: Առաջատար հնգյակին կրնկակոխ հետապնդում են 30 շախմատիստ, որոնք ցանկացած պահին կարող են խառնվել մրցանակային տեղերի համար պայքարին: Դա վկայում է այն մասին, որ մրցաշարի վերջնամասն անչափ հետաքրքիր է լինելու: Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Դրանցից առավել սկզբունքային նշանակություն ունեն առաջին 4 խաղատախտակների վրա կայանալիք հանդիպումները. Տիգրան Լ. Պետրոսյան - Արման Միքայելյան Ալեքսեյ Կիսլինսկի - Արման Փաշիկյան Կարեն Հ. Գրիգորյան – Ալեքսեյ Ալեքսանդրով Հրանտ Մելքումյան – Արտաշես Պետրոսյան