Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց եզրափակիչ առաջին պարտիան (տեսանյութ)

Սպորտ
a1chess-final-1-2309

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը հանդիպման ընթացքում չնայած որոշակի դիրքային առավելություն ստացավ, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար: Արդյունքում, պարտիայի 35-րդ քայլից հետո նա խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: Մրցամարտի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, նույն ժամին: Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: