Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ։

Շնորհավորական նամակում Պուտինը նժել է, որ ընթացիկ տարում Հայաստանն ու Ռուսաստանը 2 կարևոր իրադարձություն են նշելու՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն ու Փոխադարձ օգնության, բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը։

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Հայաստանի հետ գրանցված հաջողությունները՝ ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵՏՄ շրջանակներում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ հետագայում կամրապնդվեն եղբայրական ժողովուրդների հարաբերությունները՝ հանուն տարածաշրջանի կայունության։