Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակը կկատարի այն, ինչ կասի քաղաքական ղեկավարությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Movses-Hakobyan-nkar

Հայաստանի անկախությանն սպառնացող թիվ մեկ գործոնը արտաքին թշնամին է. կարծում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Նա համաձայն չէ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, թե Արցախում կան տարածքներ, որոնց հանձնումն Ադրբեջանին չի սպառնա հայության անվտանգությանը. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ։ Այսօր Արցախում ստեղծված է պաշտպանության այնպիսի համակարգ և դրա խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Պաշտպանության համակարգի որևէ խաթարում անվտանգության լուրջ սպառնալիք կստեղծի Արցախի անվտանգության համար»։ Արդյո՞ք Հայաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կարծր դիրքորոշումը նշանակում է, որ Բանակը կընդդիմանա Ադրբեջանին տարածքների հանձնմանը, բնավ՝ ոչ. «Բանակը կատարելու է այն, ինչ որ որոշի քաղաքական իշխանությունը»։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստանի անվտանգությունը խաթարող գործոններից մեկն է։ Մովսես Հակոբյանը համաձայն է գնահատականի հետ. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի հանրապետության համար»։ Մանրամասները՝ տեսանյութում