Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներին խնդրանքներով մոտեցող քաղաքացիներին հեռացրին (տեսանյութ)

Քաղաքականություն
serj-Sargsyan-nkar

Հայաստանի անկախության տոնի առթիվ Եռաբլուր պանթեոն է այցելել պետության բարձրագույն ղեկավարությունը։ Նրանցից շատերը, ի պատասխան լրագրողների հարցերի, չցանկացան քաղաքացիներին շնորհավորել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ոստիկանապետը, Պաշտպանության նախարարը սպասեցին այնքան, մինչև Սերժ Սարգսյանը կգար, որից հետո միասին ծաղկեպսակ դրեցին  Զորավար Անդրանիկի շիրիմին։ Հայաստանի անվտանգությանն այսօր սպառնացող ի՞նչ վտանգներ կան, Սերժ Սարգսյանն «Ա1+»-ի հարցին չպատասխանեց, փոխարենը հարվածեց բարձրախոսին։ Արցախի նախագահ Բակո Սահակյանին չհետաքրքրեց Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու թեման։ Օրեր առաջ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին էր խոսել Ադրբեջանին Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։ Արցախի նախագահը հարցին լռությամբ պատասխանեց։ Լրագրողների հարցերից խուսափում են նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երբ այս պաշտոնյաները հեռանում էին Եռաբլուրից, նրանց ընդառաջ եկան սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնց խնդրանքները մնացին անպատասխան։ Իսկ պաշտոնյաների թիկնազորին հաջողվեց նրանց ապահով հեռացնել Եռաբլուր պանթեոնից։ Մանրամասները՝ տեսանյութում