Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկին ձեզ, ցիանիդը մե՞զ». 70 տոննայանոց ոսկե գունդ՝ Երևանում

Հասարակություն
amulsar_120

Այսօր Երևանի կենտրոնական փողոցներում բնապահպաններն ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման։ Պայմանական 70 տոննայանոց ոսկե գունդը նրանք գլորում էին՝ իրազեկելով ոսկու հանքի հնարավոր հետևանքների մասին։ Ըստ բնապահպանների՝  հենց այսքան ոսկի պետք է հանվի Ամուլսարից։ «Ամուլսարից կորզման ենթակա ոսկին իր չափսերով այսքան է: Ու այսքան ոսկու դիմաց Հայաստանի կառավարությունը Հայաստանի բնությունը ոչնչացնելու համաձայնություն է տալիս:Կարծում եմ՝ կործանված Լենինի հուշարձանի փոխարեն այս «ոսկե ձուլակտորը»՚ լիովին համապատասխանում է այն արժեքային համակարգին, որի կրողներն են այսօրվա կառավարողները: Էնպես, որ էլ դեսուդեն ընկնել պետք չի հենց սրան էլ դրեք Լենինի արձանի տեղը»,- ֆեյսբուքում գրել է Ապրես Զոհրաբյանը : Լուսանկարները՝ hetq.am-ի aamm amulsar_100