A
A
Համալիրի մոտից բերման են ենթարկում Հիմնադիր խորհրդարանի անդամների
Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկել Հիմնադիր խորհրդարանի աջակիցներին։ Նրանք հիմա Կենտրոնի ոստիկանությունում են։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ փորձել են լուռ ակցիա անել՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» եւ քաղաքական հայացքների համար մյուս կալանավորվածների։ Հիշեցնենք, որ այս պահին Համալիրում ընթանում է «Հայաստան- Սփյուռք» համաժողովը։