Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ի հետ մաքսատուրքերի ազատականացում չի լինի ԵԱՏՄ-ի պատճառով (տեսանյութ)

Տնտեսություն
europe

Նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-ի հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ  չի լինի. «Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն, հիշեցնեմ, որ Հայաստանն օգտվում է GSP+-ի  համակարգի  արտոնություններից»,- ասում է  Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: «Եվրոպան Հայաստանում» ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսին մասնակցող եվրոպացի պաշտոնյաները   վստահեցնում են, նոր համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսի զարգացման համար. «Պայմանագիրը հնարավորություն կտա ավելի հեշտացնել հայկական  գյուղատնտեսական ապրանքների մուտքը դեպի ԵՄ երկրներ։ Պայմանագրի նպատակներից մեկն է՝ բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, ինչպես նաև՝ արտահանման շուկան: Մենք այս պայմանագրով նախատեսում ենք նաեւ ստեղծել մի մարմին, որը կզբաղվի մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար, և չպետք է լինեն խաղի այլ կանոններ»։