Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավում եմ, որ նման դեպք տեղի ունեցավ. Դ. Հարությունյանը՝ փակված ցուցահանդեսի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
rWtjBwkL9JI

 ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը  հարց ուղղեց կառավարությանը՝ «Ո՞վ է կայացրել բռնաճնշումների մասին ցուցահանդեսի փակման այդ որոշումը. « Ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ մշակույթի փոխնախարարը, վարչապետը, նախարարը, այդ որոշումը կայացվել է որեւէ հատուկ ծառայության խորհրդի հիման վրա, որովհետեւ թանգարանի տնօրենը սպառնալից զանգ է ստացել 20-ականների ոճով, մի գեներալ ասել է ՝տիկին, դուք դաշնակցական պրոպագանդա եք անում»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը՝ լենինյան, ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի հետ կապված. «Այսօր այս տարի լրանում է հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը, որից հետո սկիզբ դրվեց լուրջ, լայնածավալ մարդու իրավունքների խախտումներին ՀՀ-ում, որոնք իրենց գագաթնակետին հասան 37 թվին: Մենք այսօր պետք է անդրադառնանք այդ տխուր տարեթվի 80-ամյակին: Գնահատականը այդ իրադարձություններին տրված է պետական մակարդակով: Դպրոցներում՝ դասագրքերում թե՛ համաշխարհային պատմության, թե՛ հայ գրականության, մենք հստակ գնահատական ենք տալիս այդ ժամանակահատվածին: Այդ ժամանակահատվածի գնահատականը արտացոլվում է նաեւ նրանում, որ պատրաստվում ենք կառուցել Հիշատակի թանգարան: Փորձել քաղաքականացնել ընդամենը պետական գերատեսչության եւ ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքը, ես կարծում եմ, անտեղի է: Դիրքորոշումը պարզ է, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այդտեղ: Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի 4 որդիներից 3-ին, որոնք դարձան այդ բռնապետության զոհը, պիտի ասեմ, որ ցուցահանդեսը 22 օր գործել է: Աշխատանքային եւ վարչական հարաբերությունները քաղաքականացնելը անիմաստ է, ուղղակի ցավում եմ, որ նման դեպք տեղի ունեցավ»: