Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խմբակցությունները զրկվեցին տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից» (տեսանյութ)

Քաղաքականություն
5sbgHO5luC0

Հավաքների ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին այսօր ԵԼՔ դաշինքը կողմ քվեարկեց, «Ծառուկյան դաշինք»-ը՝ դեմ։ 

Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց համար նախագծում անընդունելի կետեր կան, իսկ ԵԼՔ-ի կողմից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք լուրջ մտահոգություններ ունեին, բայց զեկուցողները հավաստիացրեցին, որ մտահոգիչ կետերը կհանվեն, առնվազն փոփոխության չեն ենթարկվի։

https://youtu.be/zJCBZn3uOY8 Երևան Քաղաքում ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի մասին Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկում, եթե կառավարությունը չունենա համարձակություն նախորդ տեքստին վերադառնալու՝ դեմ կքվեարկեն։ Խնդիրը հանրաքվեի հարցում խմբակցությունների կարծիքը հաշվի չառնելու կետին է առնչվում։ ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը խոստացավ, որ այս հարցին կանդրադառնան ու նորից կքննարկեն խնդրահարույց կետերը։ Հարցին ֆեյսբուքում անդրադարձել է ԵԼՔ պատգամավոր Լենա Նազարյանը. «ՀՀԿ-ն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածից հենց նոր քվեարկությամբ ջնջվեց խմբակցություն բառը՝ զրկելով Երևանի ավագանու որևէ խմբակցությանը տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից: Այսուհետ Երևանում հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի միայն Տարոն Մարգարյանը և ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ը (65 անդամներից 23-ը): Հիշեցնեմ, որ Ելք-ի և Երկիր Ծիրանիի անդամները միասին 19-ն են: Բայց հուսահատվելու առիթ չկա: Համոզված եմ, որ եթե մեր համաքաղաքացիները վստահ արտահայտեն իրենց պահանջները, նրանց կամքը հնարավոր կլինի պարտադրել նաև առանց այս գործիքի»։