Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունեն անալգին, դիմեդրոլ, յոդ, չունեն բինտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ryVIC6ynzPo

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով բուժծառայությունների որակին՝ խոսեց շտապ բուժօգնության ծառայությունների որակի մասին. «Ունեն անալգին, դիմեդրոլ, յոդ, բինտ՝ չունեն, ասում են գնացեք բինտը դուք բերեք»։ Իսկ սարքավորումները 50-ականներն են հիշեցնում. «Սկսեք նախ դրանից, նոր մտածեք մյուս խնդիրների մասին»։ Այսուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու ԱՆ առաջարկած՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծին: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Չեմ կարծում, որ պատկերն այդքան ծանր է, որքան նկարագրվում է: Մեր ցանկերը բավականաչափ ընդարձակ են, դրանք կարող է կատարելագործման կարիք ունեն, բայց գոնե վերջին տարիներին բավական ընդարձակ են այդ ցանկերը»: