«Հարյուրավոր ընտանիքներ կիսված են» (տեսանյութ)
ԱԺ հերթական քառօրյայում այսօր քննարկվող առաջին հարցը ՀՀ կառավարության եւ Մոլդովայի կառավարության միջեւ կնքված՝ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը վավերացնելու հարցն էր: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին՝ ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների արտաքսման հարցում. «ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին արտաքսել ասեմ, թե մուտքի հնարավորություն չտալը, դեպորտացիայի ենթարկելու հարցը հիմա շատ հրատապ է: Դրա հետեւանքով հարյուրավոր ընտանիքներ կիսված են, մի մասը դեպորտացիայի է ենթարկվել, հնարավորություն չունի ընտանիքին միանալու, այս համաձայնագիրն ինչքանո՞վ կօգնի եւ դուք ի՞նչ եք մտածում այդ քաղաքացիներին օգնելու համար»: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ գրասենյակը արեւելյան գործընկերության շրջանակներին է առնչվում, քանի որ մենք ձգտում ենք ԵՄ ուղի ստանալ՝ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնել, համաձայնագիրը կնպաստի այդ հեռահար ծրագրին, իսկ քաղաքացիների խախտումներին այդ գրասենյակը չի առնչվում: Ավելին՝ տեսանյութով