Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսի քաղաքապետը հրաժարական է տվել. armtimes.com

Հասարակություն
120065

Armtimes.com-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ադունցն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտոնից հրաժարվում է սեփական դիմումի համաձայն: «Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- ասաց Վաչագան Ադունցը: Տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը եղել է այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարվել են Վաչագան Ադունցի եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները: Մասնավորապես, կայքերը գրեցին, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը որոշեց իր փողերի հաշվին «ձայներ խփել» ՀՀԿ-ի օգտին, հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանն էլ, ըստ լրատվամիջոցների` Առուշանյանին որպես շնորհակալություն խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը: Տպավորություն է ստեղծվում, թե մարզպետին հաջողվել է ձեռք գցել քաղաքապետի պաշտոնը եւ տալ նրան, ում խոստացել էր, թեեւ դա պարզ կդառնա այն ժամանակ, երբ Գորիսը նոր քաղաքապետ կունենա: Մինչ այդ Ադունցն armtimes.com-ի հետ զրույցում պնդում է, որ իր եւ մարզպետի հարաբերությունները շատ լավ են: «Մարզպետի հետ ոչ մի խնդիր էլ չկա, առողջական խնդիրներ ունեմ, ուզում եմ դուրս գալ»,- լարված եւ կտրուկ պատասխանեց նա: Ավելին՝ այստեղ