A
A
Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել Հոկեյի ազգային լիգայի եւ հոկեյի մյուս կազմակերպությունների ընդունած սկզբունքների հռչակագրին: Ինչպես նշել է հռչակագրի նախաձեռնող Պետ Լաֆոնտենը, հոկեյի կազմակերպությունները ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք քննարկվել էին «Սպորտը մարդկության համար» միջազգային կոնֆերանսում: «Նորին Սրբությունը վստահ է, որ այս որոշումը կնպաստի ավելի լավ հասկանալու սպորտի առանցքային դերի մասին սերունդների կրթության եւ դաստիարակության հարցում, կնպաստի թիմային աշխատանքի խթանմանը, աշխարհում համերաշխության եւ փոխադարձ հարգանքի ձեւավորմանը», - ասել է ամերիկացի նախկին հոկեյիստը: Անցյալ տարի Պետ Լաֆոնտենը մասնակցել էր Վատիկանի խորհրդաժողովին եւ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: