Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Վրաստանում. հայտնի են հայ զոհերի եւ վիրավորների անունները. թարմացվող

Կարևոր լուրեր Հասարակություն
236514044

13. 00 Վրաստանում ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:  11. 49 Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված ԱԳՆ հայտարարության մեջ: Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: