Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուրականի անտառներում հրդեհը չի մարում

Հասարակություն
fire-forest

Բյուրականի մերձակա անտառներում արդեն երրորդ օրն է՝ հրդեհը չի մարում։ Քամին նպաստում է հրդեհի ավելի ու ավելի տարածմանը։ ԱԻՆ-ը հայտնում է, որ ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր) և 160 փրկարար ծառայող: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: