Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավորը» (տեսանյութ)

Քաղաքականություն
boris

«Իշխանությունները հերթական անգամ խաղ են անում մեր պետության հեղինակության հետ»,- այսօր հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին։

«Եթե դուք անընդհատ փորձելու եք 2 աթոռի վրա նստել, 4 աթոռի վրա նստել, բան դուրս չի գա, չկա որոշակիություն, չկա ռազմավարություն։ Որքանո՞վ են իշխանությունները խելոքների կարծիքը լսում, նրանց հետ հաշվի նստում, չեմ հասկանում նաև ԱԳՆ քաղաքականությունը, որը ոչ մի կերպ չի կողմնորոշվում, օրինակ՝ Նախիջևանի հարցում»,- մտահոգություն է հայտնում Արամ Սարգսյանը։

«Մինչև ժամը 12-ը մի անվտանգության համակարգի անդամ ենք, 12-ից հետո՝ մեկ այլ։ Արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ Ռուսաստանը միշտ կարող է լինել ՀՀ անվտանգության երաշխավորը՝ ոչ, այդպիսի բան հնարավոր չէ, ՌԴ շահերն արագ փոփոխվում են, և մենք կարող ենք ակնկալել, որ ՌԴ հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը մեզ համար հեռանկարներ չի պարունակում»,- նշում է Արևելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ կարևորելով այլ անվտանգության երաշխավորի որոնումները։

Պետք է հաշվարկենք մեր շահերը. աշխարհը դարձել է անկանխատեսելի, պետք է վստահ լինես շահերիդ ու պարտավորություններդ կատարելու տեսանկյունից՝ շեշտում է Բորիս Նավասարդյանը։

Ավելին՝ տեսանյութով