Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

Պաշտոնական
5c2375f24b3454c5f167cda8ba07fbc4

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9 տոկոսով: 2017 թվականի օգոստոս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21.9 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 972 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:  «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն