Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգե Հարեյդե «Հայերը շատ ազատ տարածություններ տվեցին մեզ» (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-dania-asulis

  Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Դանիա խաղից հետո, որն ավարտվեց դանիացի ֆուտբոլիստների վստահ հաղթանակով՝ 4:1, թիմերի գլխավոր մարզիչներն այսպես մեկնաբանեցին հանդիպումը:   Արթուր Պետրոսյան (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ). «Կարծում եմ, մենք արժանի չեինք նման հաշվով պարտության: Խաղը լավ սկսեցինք: Ամեն դեպքում, պատրաստ չէինք, կամ չէինք կարողանում պայքարել երկրորդ հարկում: Առաջին գոլը մեր սխալն էր: Պետք էր ավելի ուշադիր լինեինք, սակայն շատ հանգիստ թույլ տվեցինք, որ հաշիվը հավասարեցնեին: Երկրորդ գոլը եղավ տուգանայինից: Մենք պատրաստ էինք խաղին, բայց անտեղի սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք»:   Օգե Հարեյդե (Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ). «Բնականաբար գոհ եմ արդյունքից: Խաղացինք այն կազմով, որով հաղթել էինք Լեհաստանին: Թիմը երկու օր համարյա հանգստացել էր, միայն թեթեւ մարզումներ էր անցկացրել: Դրա համար դժվարությամբ մտանք խաղի մեջ առաջին 15 րոպեներին: Պարզապես հայերը շատ ազատ տարածություններ տվեցին մեզ, որից էլ օգտվեցինք: Առաջին կեսում կարողացավ շրջել խաղի ընթացքը, իսկ երկրորդում արդեն նորմալ խաղում էինք եւ վերահսկում խաղի ընթացքը»: