Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում տեսահոլովակ է նկարել (տեսանյութ)

Հասարակություն
pariz

Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը: Հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի Cavalcade ստեղծագործությունը: Paris Guitar Foundation-ը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում: «Միտքն այն է եղել, որ հոլովակը ոչ թե նկարահանենք ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չցանկացա բաց թողնել Արցախը՝ Գանձասարը ներկայացնելու հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: Cavalcade նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,-նշում է Ժորա Սարգսյանը: Տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv): Ի դեպ, Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, ով իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը: